ԱԴԾ աշխատակիցները Ադրբեջանի հետ Դաղստանի սահմանին բռնել են կազմակերպված հանցավոր խմբի անդամների, որոնք զբաղվում էին մաքսանենգ փոխադրումներով։ Այս մասին «Ինտերֆաքս-Յուգ» գործակալությանը տեղեկացրել է իրազեկ աղբյուրը, հաղորդում է minval.az-ը։
«Ադրբեջանի հետ սահմանին, Յարագ-Քազմալյար անցակետում, որը Դաղստանում է, Ռուսաստանի ԱԴԾ կենտրոնական ապարատի եւ հակահետախուզության աշխատակիցները բռնել են կազմակերպված հանցավոր խմբի անդամների, որոնք զբաղվում էին փողերի եւ այլ իրերի մաքսանենգությամբ։ Իրականացված գործողության ընթացքում կանխվել է Ռուսաստանից ռազմական սարքավորման դուրսբերումը»,- ասել է գործակալության զրուցակիցը։




























