Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեն 2020 թվականին կավելանա մոտավորապես 26,4 մլն դրամով։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Միեւնույն ժամանակ, ԿԸՀ նախագահը, անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության տնօրինության ներքո գտնվող մեքենաների թվաքանակի հարցին, նշեց, որ իրենք ընդամենը 4 մեքենա ունեն։

«Ոչ մի ձեռքբերում, այդ իմաստով, մենք չենք սպասում»,- ընդգծել է Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին ԿԸՀ կարիքների համար նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 179 մլն դրամ։