Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.33-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ մեկ ժամ առաջ Ամիրյան փողոցում անհայտ անձը գողացել է մեքենայում դրված իր պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր եւ գումար:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը գողացել է Ավանի բնակիչ 37-ամյա անհատ տաքսու վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 16.50-ին ներկայացել է բաժին եւ ներկայացրել պայուսակը:

Նախապատրաստվում են նյութեր: