Եվրամիությունը բացառում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանձնանալու պայմանների մասին նոր բանակցությունների հնարավորությունը, ասել է ԵՀ մամուլի ծառայության ներկայացուցիչ Մինա Անդրեեւան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԵՄ-ը որոշում էր ընդունել Brexit-ը հետաձգել մինչեւ հունվարի 31-ը (հոկտեմբերի 31-ի փոխարեն), քանի որ Մեծ Բրիտանիայի առանձնանալու պայմանների մասին պայմանագիրը, որը ճշգրտվել է, առայժմ լրիվ չի վավերացվել երկրում։ Առանց վավերացման այդ փաստաթուղթը չի կարող ուժի մեջ մտնել, իսկ երկրի ելքը միությունից՝ առանց համաձայնության, սպառնում է բավական տհաճ տնտեսական իրադարձություններով ինչպես երկրում, այնպես էլ մայրցամաքային Եվրոպայում։
«Այս հետաձգման որոշման մեջ, Մեծ Բրիտանիայի հետ համաձայնությամբ, ԵՄ-ը հստակ հայտարարեց, որ որեւէ նոր բանակցություն բացառված է»,- ասել է Անդրեեւան։
Այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ ԵՄ-ը հասավ համաձայնության Բրիտանիայի հետ՝ նրա «դուրս գալու» պայմանների վերաբերյալ, միությունը բացառեց նաեւ այդ մասին բանակցությունների վերսկսումը։ Բայց համաձայնությունը երեք անգամ մերժվեց Միացյալ Թագավորության խորհրդարանի կողմից, եւ երկրի ու միության բանակցողները վերադարձան պայմանավորվածության առանձին պայմանների քննարկմանը եւ փոփոխություններ մտցրին դրանում։ Հիմա հենց նորացված գործարքն է սպասում վավերացման երկրի խորհրդարանում։




























