Հայտնի ռուսաստանցի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը հայտարարել է իր հեռուստատեսային կարիերան դադարեցնելու մասին: Նա որոշել է զբաղվել կինեմատոգրաֆիայով: Արժե ընդգծել, որ Ուրգանտը արդեն մի քանի հաջող աշխատանքներ ունի կինոյում:
Ուրգանտի դեբյուտը տեղի է ունեցել 2005 թվականին` «Մինչեւ 180-ն ու ավելի բարձր» կինոնկարում: Դերասանը միանգամից նվաճեց հանդիսատեսի սերը: Նա նաեւ նկարահանվել է մի քանի այլ ֆիլմերում:
Այժմ, ըստ Ուրգանտի, ժամանակն է նվաճել Հոլիվուդը, որտեղ նա պատրաստվում է նկարահանվել արդեն ամռանը:
Ուրգանտին աջակցում է ռեժիսոր Տիմուր Բեկմամբետովը, ով Տարանտինոյին առաջարկել է ուշադրություն դարձնել նրա վրա: Առաջիկայում Miramax ընկերությունը մի քանի դեր կառաջարկի Ուրգանտին:





























