Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը 2020-ին ծրագրում է շարունակել հեռուստասերիալների նկարահանումները, սակայն այլ ձեւաչափով: Այս մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

Նրա խոսքով՝ ենթադրվում է փոխել սերիալների տեւողությունը:

«Մենք մտադիր ենք ոչ թե 32 սերիանոց, այլ 16 սերիանոց հեռուստաֆիլմեր նկարահանել: Այդպիսով, մենք կբարձրացնենք դրանց ստեղծագործական բաղադրիչը, ինչպես նաեւ կնվազեցնենք հեռուստասերիալներից հոգեբանական կախվածությունը»,- ասաց Շիրինյանը: