Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 31-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել 42-ամյա Անահիտ Փ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2019 թ. հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: