Լոռու մարզում այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում բախվել են Mercedes մակնիշի 35 CF 156 համարանիշի եւ Volvo մակնիշի 01 VO 021 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով Volvo-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: