Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց։ Թերևս, այս պահին որոշակի իրավիճակը կհանդարտվի։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Իսկ եթե շները ոհմակներով հարձակվում են մարդկանց վրա, մեծից փոքր ահի մեջ են վերջին ամիսներին... Սրա համար ո՞վ է պատասխան տալու։ Թե՞ պետք ա մի քանի մարդ էլ հոշոտեն, որ փաստերով լինի։
Մինչ ոմանք տառապում են «տարածաշրջանում լավագույն շուն ամորձատող» կառույցն ունենալու մոլուցքով ու շուն ստերջացնելը քաղաքային իշխանության միակ հպարտանալու ձեռքբերումն է, քանի դեռ բոլորը խնդրին մատների արանքով են նայում, կոչ եմ անում քաղաքացիներին, ովքեր չեն պատվաստվել կատաղության դեմ վակցինան, գնալ և անպայմանորեն պատվաստվել! ! !»,- գրել է նա:




























