ՀՀ ԿԳՄՍՉՊՋՌՑՈՒՓՔ նախարարը հայտարարում է, թե մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու: Խայտառակությունն էլ ո՞նց ա լինում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Բա ո՞ր ոլորտում ա ցենզուրա լինելու՝ զբոսաշրջությա՞ն, բնապահպանությա՞ն, թե՞ գյուղատնտեսության: Լավ, ես չեմ հասկանում. մենք ինչու՞ պետք է հանդուրժենք նման նախարարի գոյությունը: Սա ի՞նչ ազգակործան մոտեցում է:
Սոցապ նախարարը խոսում ա սեփական սեքսից, մշակույթի նախարարն էլ վերացնում ա ցենզուրան: Դե քաջություն ունեցեք, կանգնեք հայտարարեք, որ հայակործան ծրագիր ունեք և վերջ... Էլ ի՞նչ եք նեյնիմ-նեյնիմ անում...», -գրել է Պետրոսյանը։




























