Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկում ջրածին է հավաքվել, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agance France-Presse-ին։ ԱԷԿ-ի օպերատոր ընկերությունը` Tokyo Electric Power Co-ն տեղեկացնում է, որ խտացված ջրածինը, էլէկտրակայանի մասնաբաժնում նոր հնարավոր պայթյունի վտանգ է ստեղծում։
Որպեսզի կանգնեցնեն պայթյունի վտանգը, Տեպկոն ծրագրում է Էներգաբլոկը լցնել ազոտով, որպեսզի այտեղից դուրս մղվի թթվածինը, ինչի արդյունքում կթուլանա պայթուցիկ գազերի խտությունը։ Այս գործողությունը, թթվածնի փոխարինումը ազոտով, ծրագրվում է կատարել այսօր, ապրիլի 6-ին։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ դրան հաջորդած ավերիչ ցունամիի արդյունքում, ճապոնիայի ԱԷԿ-ի ռեակտորների սառեցման համակարգը շարքից դուրս էր եկել, ինչի հետեւանքով թթվածնի համակենտրոնացումը էներգաբլոկում հանգեցրել էր մի քանի պայթյունների։





























