Ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են առեւտրային համաձայնագրի հիմնական դրույթները, հաղորդում է ՌԻԱ Նոսվոտի-ն՝ հղում կատարելով CNBC հեռուստաալիքը:

Հեռախոսազրույց են ունեցել չինական կողմից բանակցությունները ղեկավարող փոխվարչապետ Լյու Խեն, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ու ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:

Կողմերն անցկացրել են «լուրջ եւ կառուցողական» քննարկում «առանցքային» առեւտրային հարցերի շուրջ, ինչպես նաեւ պայմանավորվել են հաջորդ խորհրդակցությունների մասին, ասվում է հաղորդագրության մեջ: