Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 21:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի ամառանոցներում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բջնիի խճուղու 2-րդ նրբանցքի տներից մեկի դիմաց գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:10-ին, մարվել՝ 22:33-ին: Այրվել է տնակն՝ ամբողջությամբ (մոտ 12 քմ):