Նոյեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1500 քմ,

Լոռու մարզի Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին՝ մոտ 1 հա,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ մոտ 1000 քմ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ 15 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: