Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 01:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 40 շենքի մոտակայքում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 35-ամյա Հարություն Չ., ուղեւորներ՝ 29-ամյա Գեւորգ Մ. եւ 29-ամյա Վոլոդյա Դ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:




























