Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 04:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիտավան գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են 1-ին փողոցի թիվ 5 երկհարկանի տան երկրորդ հարկն՝ ամբողջությամբ և տանիքը (մոտ 150 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:56-ին, մարվել՝ 08:12-ին:



























