Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 02:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 04:30-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 60 քմ) և տանիքում պահեստավորած մոտ 300 հակ անասնակեր:



























