Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 09:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել անասնագոմի պատին. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված



























