ԱՄՆ Ֆլորիդա նահանգում միջնակարդ դպրոցի 18-ամյա աշակերտին մեղադրանք է առաջադրվել մահափորձ կատարելու մտադրության համար: Նա իր մտադրության մասին հայտնել է Instagram-ում, գրում է Bradenton Herald թերթը:

Նշվում է, որ գրառման մեջ Նիկոլաս Գոդֆրին նշել է, որ պատրաստ է 100 000 դոլար վճարել Հադսոնի Ֆայվեյ միջնակարդ դպրոցի աշխատակիցներից մեկին սպանելու համար:

Ոստիկանությունը հայտնել է, որ տղան հաղորդագրության մեջ նշել է հետեւյալ արտահայտությունը՝ «ինձ պետք է մարդ մեկին սպանելու համար»:

Ավելի ուշ տղային ձերբակալել են: