Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի հինգերորդ հոսքի ընդունելություն։

Այս առնչությամբ ՀՀԿ տարածած հայտարարությունում ասվում է.

«Ուսումնառության տեւողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երեւան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչեւ 21.00։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։

Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետեւյալ պարտադիր չափանիշները.

• Տարիքը՝ 18-ից 40 տարեկան

• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)

• Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցությունների անդամ դիմորդների համար՝ կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն

Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն եւ հարցազրույց։

Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Դիմումի փաթեթը ներառում է.

• Դիմում-հայտ

• Ինքնակենսագրություն (CV)

• անձնագրի էլեկտրոնային պատճեն

• կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)

• ՀՀԿ անդամատոմսի էլեկտրոնային պատճեն կամ կուսակցության անդամ հանդիսացող անձի գրավոր երաշխավորության եւ երաշխավորողի անդամատոմսի էլեկտրոնային պատճեն

• օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)

• կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)

Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի դեկտեմբերի 1-ը։

Դասընթացն հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին: