Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 11:19-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տներից մեկին կից քարե պարիսպը (կառուցված 1919 թ.)՝ մոտ 10 քմ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության բաժնի, քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետերին, Շիրակի և Արագածոտնի մարզերի hուշարձանների պահպանության տարածքային բաժնի երկրորդ կարգի և քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների գծով գլխավոր մասնագետներին:
Նշենք, որ Մայակովսկի փողոցում է գտնվում Գյումրու շուկան։ Այս փողոցը գյումրեցիները «Լաչինի միջանցք» են կոչվում: Փողոցի 15 բնակելի տներ ու կից շինությունները ներառված են 2002 թ–ին ՀՀ կառավարության կողմից հաստատված Գյումրի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում:
.jpg)



























