Ռուսաստանի իշխանությունները օգոստոսին ձերբակալել էին ամերիկացի հիվանդ ռազմական կցորդին տեղափոխող օդանավը, հայտնում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ ամերիկացի դիվանագետին տարհանում էին Գերմանիա բուժվելու, եւ «սա Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների իրավունքների ոտնահարման երկարատեւ արշավի վերջին դեպքերից մեկն է»:

Լրատվամիջոցները հայտնում են, որ դիվանագիտական արձանագրություններով թույլատրվում է բժշկական անհրաժեշտության դեպքում դիվանագետներին արագ տարհանել, սակայն օդանավի թռիչքը, որի մեջ է եղել կցորդը, մի քանի ժամով ուշացրել են առանց որեւիցե ակնհայտ պատճառի, չնայած դեսպանության եւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների  բողոքներին:

Ի վերջո՝ օդանավը, բարեբախտաբար, հասել է նշանակման վայր:

Պետքարտուղարությունն ու Պենտագոնը հաստատել են տեղի ունեցած փաստը՝ հրաժարվելով հրապարակել տարհանված դիվանագետի անունը եւ այլ մանրամասներ: