Tesla ընկերությունը գերազանցել է Ուոլլ Սթրիթի բոլոր սպասումները՝ անցած շաբաթ հայտարարելով երրորդ եռամսյակի իր եկամուտների մասին եւ համընթաց իր հիմնադիր Իլոն Մասկին հարստացնելով 2 մլրդ դոլարով, հայտնում է Forbes-ը:

Հոկտեմբերի 23-ին շուկան փակելուց հետո էլեկտրամոբիլների արտադրողը հայտնել է յուրաքանչյուր բաժնետոմսի համար 1,86 դոլար ստանալու մասին, մինչդեռ վերլուծաբանները սպասում էին յուրաքանչյուր բաժնետոմսի համար 42 ցենտի կորուստ:

Ընկերությունը 342 մլն դոլարի օգուտ է ստացել կորուստներից հետո, որոնք գրանցվում էին երկու եռամսյակ շարունակ: Ուոլլ սթրիթն ակնկալում էր բացասական միտումի շարունակություն:

Tesla-ի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են գրեթե 24 տոկոսով՝ Մաքսի զուտ կապիտալն ավելացնելով 2 մլրդ դոլարով:

Հիմա 48-ամյա միլիարդատիրոջ կարողությունը կազմում է 22,9 մլրդ դոլար՝ նրա համար ապահովելով Ամերիկայի ամենահարուստ մարդկանց ցուցակում 21-րդ հորիզոնականը: