Նոյեմբերի 3-ին՝ ժամը 09:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աննա Պ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել եզրաքարին եւ կողաշրջվել: Արտահոսք չի հայտնաբերվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



























