Անգլիական Էսեքս կոմսությունում տեղի է ունեցել արտակարգ պատահար. ավտոմեքենան մխրճվել է բարի մեջ, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երեքը հոսպիտալացվել, հայտնում է Telegraph-ը: 

Զոհվածը մոտ 40 տարեկան է:

Էսեքս կոմսության ոստիկանությունից հայտնել են, որ տուժածներից մեկը ծանր վնասվածք է ստացել:

Նշվում է, որ տեղի ունեցածի փաստով վարորդը կալանավորվել է սպանության եւ ծանր մարմնական վնասցվածք պատճառելու կասկածանքով: