Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:40-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայում բախվել են BMW X5 մակնիշի և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, իսկ հարվածի հետևանքով Honda-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենային:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: