ԱՄՆ-ն Ռուսաստանին տեղեկացրել է Սիրիայում թուրքամետ զինյալների կողմից ամերիկացի զինվորականներին գնդակոծելու մասին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թշնամի կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իրաքի սահմանի ուղղությամբ М4 ճանապարհով շարժվող շարասյանը կրակոցներով են դիմավորել Թել Թամեր բնակավայրից 6 կմ արեւմուտք: Գնդակոծության հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Բորենկովը նշել է, որ ռուսական ռազմական ոստիկանությունը սիրիա-թուրքական սահմանին պարեկումը շարունակում է Էլ Հասաքա եւ Քոբանի նահանգների Ղամշլի-Դեյրունա – Հալեպի նահանգի Շիուխ Ֆաուքանի երթուղով:

Մեկ օրում ռուսաստանցի զինվորականները գրանցել են հրադադարի ռեժիմի խախտման 31 դեպք, զինյալները գնդակոծել են Հալեպ, Լաթաքիա, Իդլիբ եւ Համա նահանգների բնակավայրերը: