Երեւանի պետական համալսարանում նոյեմբերի 4-5-ին տեղի է ունենում միջազգային կոնֆերանս «Սոցիալական աշխատանքը եւ արժանի սոցիալական պաշտպանության օրակարգը Հայաստանում» թեմայով։
Կոնֆերանսի նպատակն է ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին հրատապ այնպիսի հարցերի քննարկումներին, ինչպիսին են բնակչության որակյալ սոցիալական ծառայությունները, սոցիալական աջակցության տրամադրումը, ֆինանսական նպաստների չափի վերանայումը, արժանի սոցիալական համակարգի ներդրման հնարավորությունը։
Միջոցառումներին մասնակցում են Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, փորձագետներ։




























