Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին բավարարել է ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, NEWS.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քույրն է:

Նշենք, որ Անահիտ Ֆարմանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՔԾ-ում քննվող քրեական գործով՝ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով։