Ռուսաստանի վաստակավոր արտիստ, պոետ եւ կոմպոզիտոր Իգոր Սարուխանովը ապրիլի 6-ին նշում է իր 55-ամյակը։

Դերասանը ծննդյան տարեդարձը կնշի «Կրոկուս Սիթի Հոլլի» բեմում՝ «Ամեն բան նորովի» հոբելյանական համերգով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Արտիստին  շնորհավորելու կգան Վալերի Մելաձեն, Լարիսա Դոլինան, Ալեքսանդր Մարշալը, Լյուբով Ուսպենսկայան, Նիկոլայ Տրուբաչը, Astudio, «Չիչերինա», «Քաղաք 312» եւ այլ խմբեր։

Իգոր Սարուխանովը, ում իսկական ազգանունը Սարուխանյան է, ծնվել է 1956 ապրիլի 6-ին Սամարղանդում։