Մալայզիայում տղամարդուն դատապարտել են 34 ամսվա ազատազրկման եւ 10 հազար դոլարի տուգանքի այն բանից հետո, երբ նա չորացման մեքենայի մեջ է գցել հղի կատվին, որն արդյունքում սատկել է, գրում է ՌԻԱ-ն՝ հղում անելով Star-ին:

Պարբերականի տեղեկություններով՝ տեսանկարահանող սարքերը լվացքատանը ֆիքսել են 2 տղամարդու, որոնցից մեկը կատվին հանել է սեղանի տակից եւ նետել չորացման մեքենայի մեջ: Լվացքատան մենեջերը դիմել է ոստիկանությանը, կասկածյալներին նույն օրը ձերբակալել են:

«Պատիժը պետք է դաս լինի մեղադրյալի եւ հանրության համար, որպեսզի կենդանիները բռնության չենթարկվեն»,- ասել է դատավորը:

Դատապարտյալի պաշտպանը խնդրել է մեղմել պատիժը, քանի որ մեղադրյալը չի կարող վճարել տուգանքը: