Օրերս Երեւանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու եւ 3 մուֆլոն:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն:

Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ եւ այլն):

Նմուշներ էին վերցվել նաեւ մանրէաբանական հետազոտության համար: Շեղումներ չեն հայտնաբերվել: