Հայտնի ամերիկյան կատակերգական ժանրի դերասանուհի Սարա Սիլվերմանը  «Այսօր երեկոն Փիրս Մորգանի հետ» հաղորդման ժամանակ պատմել է մի սկանդալային պատմություն Բարաք Օբամայի հետ իր վերջերս ունեցած հանդպման մասին:

Նրա խոսքով, Օբաման հետաքրքրվել է իր հետագա ստեղծագործական պլաններով, ինչին դերասանուհին պատասխանել է. «Ես պատրաստվում եմ մերկ նկարահանվել կինոյում»: ԱՄՆ նախագահն իրեն չի կորցրել եւ արձագանքել է. «Օ, Դուք պետք է դա ինձ ուղարկեք»:

Նշվում է նաեւ, որ հաղորդումը վարող Փիրս Մորգանը վրդովմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը իրեն պահել է «այլասերվածի» նման, խնդրելով դերասանուհուց երկրի նախագահին ուղարկել այն ֆիլմը, որտեղ դերասանուհին մերկ է հանդես գալու, հաղորդում է Newsland-ը:

Արժե նշել, որ Սարա Սիլվերմանը մասնակցել է Բարաք Օբամայի քարոզարշավին 2008 թվականին: YouTube-ում հրապարակվել է նրա քարոզչական ռոլիկը:

Շատ փորձագետների կարծիքով, Սարայի անկեղծությունը Օբամայի թիմի  հերթական գովազդային տրյուկն է նոր ընտրությունների նախաշեմին: