Ամստերդամի «Սխիպխոլ» օդանավակայանում ուղեւորներին եւ անձնակազմին ինքնաթիռից տարհանել են այն բանից հետո, երբ սխալմամբ ակտիվացել է առեւանգման ազդանշանը, հայտնում է PA-ն։
Ավելի վաղ ռազմական ոստիկանության ծառայությունը հայտարարել էր, թե արձագանքում է Ամստերդամի ծայրամասում գտնվող օդանավակայանի կասկածելի իրավիճակին։ Հոլանդական ԶԼՄ-ները հայտնել էին, որ արտակարգ իրավիճակի մեծ թվով ծառայություններ են գործի դրվել։ Սակայն ավելի ուշ Air Europa-ն Twitter-ում գրել էր, թե տագնապը կեղծ է եղել։
Պարզվել է, որ առեւանգումների մասին նախազգուշացումն օդանավակայանում սխալմամբ է ակտիվացել։
«Ոչինչ տեղի չի ունեցել, բոլոր ուղեւորները ողջ եւ առողջ սպասում են թռիչքին։ Մենք ներողություն ենք խնդրում»,- գրված է հաղորդագրության մեջ։



























