Բրիտանիայում 1 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ սեքս խաղալիքների խմբաքանակ են գողացել, հաղորդում է AP-ը:

Սեքս խաղալիքները գողացել են գիշերը կայանատեղիում կայանված բեռնատարից:

Խմբաքանակը նախատեսված է եղել Նորթհեմփթոնշիրում գտնվող Rocks-Off Ltd ընկերության համար:

Նորթհեմփթոնշիրի ոստիկանությունը հայտարարել է, որ բեռնատարի դուռը կոտրել են եւ գողացել 1 մլն ֆունտ սթեռլինգի չափով ապրանք: