Չինաստանի իրավապահ մարմինները մեղադրանք են ներկայացրել օրերս Պեկինում ձերբակալված հայտնի նկարիչ եւ այլախոհ Այ Վեյվեյին` նրան մեղադրելով տնտեսական հանցագործությունների մեջ:
53-ամյա նկարիչը ձերբակալվել էր ապրիլի 3-ին, Պեկինի օդանավակայանում: Նրա տանից առգրավվել էր համակարգչային տեխնիկան: Ըստ տեղեկությունների, նա պետք է Պեկինից թռչեր Հոնգկոնգ, այնտեղից էլ` Թայվան:
Արեւմուտքում հայտնի նկարիչը բազմիցս քննադատել է Չինաստանի իշխանություններին քաղաքացիական իրավունքների խախտման համար, ինչի պատճառով նրան արգելել էին դուրս գալ երկրից:





























