Թերթը գրում է, որ «Երկիր»  օրաթերթի  խմբագրությունը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բանից երեկ նամակ է ստացվել, որով տեղեկացնում են, թե ուսումնասիրելով ԱԺ պատգամավոր  Տիրգան Արզաքանցյանի  ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի դիմումը` պարզել են,որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` «պետք է  հայցագնի` 3.568. 000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել խմբագրության գույքի վրա, բացառությամբ դրամական միջոցների»: Ըստ այդմ` խմբագրությանն արգելվելու է տնօրինել եւ օտարել իր գույքը: