Ճապոնիայի ափերին, ապրիլի 7-ին նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն զգացել են երկրի մի քանի պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ մայրաքաղաք Տոկիոյում։ ԱՄՆ աշխարհագրական ծառայության սեյսմոլոգների հաղորդմամբ, երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,9:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու արեւելյան ափերին, Միտո քաղաքից 34 կմ հեռու, Խաղաղ օվկիանոսում 48,5 կմ խորության տակ:
Երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն գրանցվել։ Ցունամիի վտանգի մասին ոչինչ չեն հաղորդում։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ճապոնիայում 9 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է ավերիչ ցունամին։ Ճապոնիայում զոհվածների թիվն անցնում է 12,6 հազարից։





























