TEPCO ընկերության աշխատակից Յասուկի Մուրատան, ով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աղետի ժամանակ գտնվել է ԱԷԿ-ի տարածքում, հրաժարվել է տեղեկություն հրապարակել, թե ճառագայթման ինչ աստիճան է ինքն ստացել, գրում է «Ինտերֆաքսը»։

«Ես չեմ կարող դա ձեզ ասել, դա մասնավոր տեղեկություն է»,-հայտարարել է Մուրատան, Ճապոնական Kyodo տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ Երկրաշարժի ժամանակ Մուրատան գտնվել է ԱԷԿ-ի ոչ սեյսմիկ հատվածում, որը պատված է եղել ռադիացիայից պաշտպանող հատուկ կաղապարով։ Նա ընդամենը մեկ անգամ է լքել հատուկ տարածքը։ Սակայն, պարզ է դարձել, որ այս շինությունը նույնպես կիսով չափ վնասվել է երկրաշարժի ցնցումներից, եւ չի բացառվում, որ այնտեղ գտնվող մարդիկ նույնպես ճառագայթված լինեն։

 Հիշեցնենք, որ ԱԷԿ-ի տարածքում մինչեւ 3000 մետր հեռավորությունը համարվում էր վտանգավոր, մարդու առողջության համար։