Նյույորքցի կոմպոզիտոր Ջոզեֆ Բերտոլոցին Էֆելյան աշտարակը կառավարող ընկերության կողմից թույլտվություն է ստացել Փարիզի խորհրդանիշի տեսքով երաժշտական գործիքներ պատրաստելու համար։ Այս մասին  հաղորդում է The New York Times-ի բլոգը:

Բերտոլոցիին թույլ են տվել գրել ձայները, որոնք հնչում են աշտարակի տեսքով գործիքը բախումով զննելու ժամանակ: Այնուհետեւ դրանք կհնչեն նաեւ երաժշտական կոմպոզիցիաների մեջ: Բերտոլոցիի վերջնական նպատակը երաժշտական գործիքով կենդանի կատարումն է Էֆելյան աշտարակի վրա։

Հիշեցնենք, որ ամերիկացին առաջին անգամ չէ, որ հռչակավոր ճարտարապետական կառույցների տեսքն օգտագործում է երաժշտական հարվածային գործիքներ պատրաստելու համար: Նախկինում նա նույն նպատակով օգտագործել էր Հուդզոն գետի վրայի Ֆրանկլին Ռուզվելտի կամուրջը, հաղորդում է MIGnews.com-ը: