Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» օրաթերթը, որը 1996թ մինչ օրս հրատարկվում է հայերեն եւ թուրքերեն լեզուներով, այսուհետ կպահպանվի Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի արխիվում, այս մասին գրել է Nouvelles d` Arménie-ն:

Ինչպես գրել է թուրքական «Միլիյեթը», այս որոշումն ընդունվել է քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուք Ուրասի առաջարկով: Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ թեթը պատրաստվում էր տոնել իր 15-ամյակը:

Հիշեցնենք, որ «Ակոսը» հիմնադրվել է 1996թ հայազգի Հրնատ Դինքի կողմից, ով սպանվել է 2007-ին` թուրք ծայրահեղականի կողմից: