Միջուկային անվտանգության հարցերով Ֆրանսիական գիտահետազոտական ինստիտուտը կոչ է անում երկարաժամկետ մոնիտորինգ անցկացնել Խաղաղ օվկիանոսում` Ճապոնիայի հյուսիսարեւելյան ափերին «Ֆուկուսիմա-1» միջուկային ատոմակայանի ճառագայթումից հետո, հաղորդում է Rosbalt-ը` վկայակոչելով NHK-ին:

Գիտահետազոտական ինստիտուտը վերլուծել է ջրի մեջ երկրորդ ռեակտորից բխող ռադիացիայի բարձր մակարդակի արդյունքում ծովի ճառագայթային պաշտպանությունը եւ միջուկային անվտանգությունը: Համակարգչային վերլուծությունը պարունակում էր հանրության համար մատչելի տվյալներ:

Վերլուծությունը պարզել է, որ օդային ռադիոակտիվ նյութերը միախառնված են եղել ծովի ջրին: Հետազոտական ինստիտուտը կանխատեսել է, որ աղտոտված ջուրը կարող է տարածվել Խաղաղ օվկիանոսով Ճապոնական աղետից հետո` 3 ամսվա ընթացքում:

Ֆրանսիական գիտահետազոտական ինստիտուտը հայտարարել է, որ որոշ նյութեր կարող են մնալ Խաղաղ օվիկանոսում, իսկ մյուսները, ամենայն հավանականությամբ, կմնան ծովի հատակին:

Հետազոտողները ավելացրել են, որ ցեզիում-134-ը կարող է մնալ ծովի ջրում մի քանի տարի, իսկ ցեզիում-137-ը` 30 տարի: Ֆրանսիացիները զգուշացնում են, որ Խաղաղ օվկիանոսի ափամերձ ջրերում ձկները եւ ջրիմուռները կարող են աղտոտված լինել Ճապոնիայի ռադիոկատիվ նյութերով:

Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի է ունեցել 9 բալանոց երկրաշարժ, որն էլ ուժեղ ցունամիի պատճառ է հանդիսացել, իսկ ցունամին ավերել է բազմաթիվ քաղաքներ եւ գյուղեր: