Ուկրաինայից վտարել են վրացի հանցագործ Գոչա Կեվլիշվիլիին, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ինչպես հայտնում է գործակալությունը, Կեվլիշվիլիի արտաքսումն իրականացվել է Զապորոժյե շրջանի վարչական դատարանի որոշման հիման վրա:
Նշենք, որ ուկրաինացի ոստիկանները վրացի հանցագործին ձերբակալել են ապրիլի 2-ին, Զապորոժյեի շրջանում հատուկ գործողություն իրականացրելու ժամանակ:
Ինչպես հայտնում են Ուկրաինայի իրավապահները, հանցագործը այնտեղ բնակվում էր ոչ լեգալ:




























