Ապրիլի 7-ին Հոնսյու կղզու ափերից դեպի արեւելք տեղի ունեցած նոր ուժեղ երկրաշարժի հետեւանքով էներգամատակարարաման խնդիրներ են առաջացել ճապոնական երեք ատոմակայններում:  Շարքից դուրս են եկել Միյագի նահանգում «Օնագավա» ատոմակայանի արտաքին էլեկտրասնուցման աղբյուրներից երկուսը:

Ճապոնիայի միջուկային եւ արդյունաբերական անվտանգության գործակալության տվյալներով` միջուկի հովացման նպատակով էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրներ ԱԷԿ-ում օգտագործվում են մարտի 11 -ից: Հաղորդվում է, որ միջադեպի հետ կապված ռադիոակտիվ ճառագայթման մակարդակի բարձրացում տարածքում դեռեւս չի արձանագրվել, հաղորդում է РБК-ն:

Բացի այդ, էներգամատակարարման ընդհատումներ են եղել Աոմորի նահանգի  «Հիգասիդորի» ատոմակայանում, որտեղ միջուկային վառելիքի սառեցման համար գործի են դրվել դիզելային գեներատորները: Նույնատիպ իրավիճակ է ստեղծվել նաեւ Ռոկկասոյում օգտագործված միջուկային վառելիքի մշակման կայանում:

Ավելի վաղ «Ֆուկուսիմա -1» ԱՔԿ-ի օպերատոր Tokyo Electric Power (TEPCO)- ընկերությունը հաղորդել էր,  որ երկրաշարժը նոր խնդիրներ ԱԷԿ-ում չի առաջացրել: