Ապրիլի 8-ին սեյսմոլոգները 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են արձանագրել Կուրիլի հարավային շրջանում: Զոհեր եւ վիրավորներ չկան, գրել է «ՌԻԱ Նովոստին»:
Երկրաշարժը տեղի է ունեցել Հարավային Կուրիլսկ ավանից 643 կմ դեպի հարավ-արեւելք` 33 կմ խորության տակ: Ցունամիից զգուշացման մասին չի հայտարարվել:
Նշենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ Ճապոնիայի ափերին չեն դադարում ցնցումները:Առաջին ավերիչ երկրաշարժը` 9 բալ մագնիտուդով գրանցվեց Ճապոնիայում մարտի 11-ին, իսկ ցունամիի բարձրությունը 10 մետր էր: Ըստ վերջին տեղեկությունների` աղետի ժամանակ զոհերի թիվը 12,6 հազար մարդուց ավելի էր: Անհետ կորած է համարվում 15.000 մարդ:
Աղետի պատճառով «Ֆուկուսիմա-1» աոմայականում խախտվել է հովացման համակարգը, ինչի հետեւանքով էլ տեղի են ունեցել մի քանի պայթյուններ եւ ճառագայթային արտահոսք:





























