Թուրքիայում հայտնի քուրդ երգիչ Իբրահիմ Թաթլիսեսը, ով որոշ ժամանակ առաջ ենթարկվել էր զինված հարձակման, բուժման նպատակով տեղափոխվել է Գերմանիա:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ`   Իբրահիմ Թաթլիսեսին ուղղաթիռով տեղափոխել են Մյունխենին կից Մուռնաու ավանում գտնվող վնասվածքաբանության կլինիկա:

Ոստիկանությունը խիստ հսկողության տակ է վերցրել այն հիվանդասենյակը, որտեղ բուժվում է հայտնի երգիչը:

Հիշեցնենք, որ Իբրահիմ Թաթլիսեսը զինված հարձակման էր ենթարկվել  մարտի 14-ին, երբ շոուի ավարտից հետո դուրս էր եկել շենքից: