Ուկրաինուհին նոյեմբերի 20-ին ամեն կերպ փորձում էր մոտենալ Ռուսաստանի նախագահին՝ ներկայանալով որպես նրա կին։ Կնոջը հոսպիտալացրին հատուկ բուժհաստատությունում։

Ինչպես հայտնի դարձավ «ՄԿ»-ին, ժամը մոտ 17.00-ին Կարմիր հրապարակի այցելուները ուշադրություն են դարձրել մի քաղաքացուհու վրա, որն իրեն բավական տարօրինակ էր պահում։ Կինը բղավում էր, թե նախագահ Պուտինի կինն է, հանդիպում էր պահանջում։ Պահպանության դաշնային ծառայության սպաները բռնեցին կնոջը, իսկ վրա հասած վերակարգը նրան հասցրեց Ներքին գործերի նախարարության շրջբաժին։ Այստեղ պարզեցին կալանավորվածի անձը։ Նա 36-ամյա Նատալյան է, Ուկրաինայի քաղաքացուհի։ Շիզոֆրենիայի կասկածանքով տիկնոջը տեղափոխեցին Ալեքսեեւի անվան հոգեբուժարան։