Բաղդադում անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում 4 ցուցարար է սպանվել, տասնյակ մարդիկ վիրավոր են, հաղորդում է AFP-ը:

Բացի հայտնի Թահրիր հրապարակից, բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Տիգրիս գետի ափերը միացնող 3 կամուրջների վրա:

Անվտանգության ուժերը կամուրջների վրա բետոնե պատնեշներ են տեղադրել ցուցարարներին զսպելու համար եւ արցունքաբեր գազ ու մարտական փամփուշտներ կիրառել:

Բախումների հետեւանքով ավելի քան 50 մարդ է վիրավորվել, առնվազն 6 մարդ հրազենային վնասվածք է ստացել:

Գործակալության տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ից բողոքի ակցիաների սկզբից զոհվել է ավելի քան 330 մարդ: Երկրի իշխանությունները դադարել են ներկայացնել թարմացված կամ հստակ թվեր: