Հայաստանում միջազգային խորհրդաժողով է անցկացվելու սեյսմիկ անվտանգության հարցերով: Այդ մասին ապրիլի 8-ին հայտարարել են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում` սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված հարցերի քննարկմանը: Դրան մասնակցել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, շահագրգիռ կառույցների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ենթադրվում է, որ խոշոր միջազգային խորհրդաժողովն կանցկացվի 2012թ. եւ նվիրված կլինի Սպիտակի երկրաշարժի տարելիցին:

Հանրապետական մասշտաբի մեկ այլ միջոցառում էլ կկայանա այս տարի:

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, եւ խլել է 5 հազար մարդու կյանքը: 15 հազար մարդ մնաց հաշմանդամ, իսկ մոտ մեկ քառորդ միլիոնը զրկվեց տանիքից: