Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքում Ռաջասթհան նահանգում է տեղի ունեցած միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 5 կին եւ երեխա, 10-ը տուժել է, հայտնում է «Սինհուան»:
Նախնական տեղեկություններով՝ վարորդը կորցրել է կառավարումը եւ բախվել բաժանարար բլոկին:
Միկրոավտոբուսը հնդկական Մահարաշթրա նահանգի բնակիչներին փոխադրում էր երկրի հյուսիսում Հարյանա նահանգում գտնվող տաճար:



























